Բավ է պառակտվել
30-11-2019 21:21

Դատախազությունը «ԿամԱԶ»-ների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրություն է սկսել

ՀՀ գլխավոր դատախազությունը Երևանի քաղաքապետարանին տարբեր ընկերությունների ու տնտեսվարողների կողմից «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք մեքենաների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրություն է սկսել: Այս մասին Tert.am-ին հայտնեց դատախազության լրատվական ծառայությունից Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, հայտարարել էր, որ աղբահանության ճգնաժամի հանգուցալուծման հարցում քաղաքապետին ձեռք են մեկնել խոշոր սեփականատերերն ու «ԿամԱԶ»-ներ են «նվիրել»:

Նա, մասնավորապես նշել էր, որ «ԿամԱԶ»-ների մի մասը նվեր է ստացվել Սամվել Ալեքսանյանի կողմից:

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակը, սակայն, հերքել էր՝ ասելով, թե «ԿամԱԶ»-ները Սամվել Ալեքսանյանից չեն նվեր ստացել։

Ավելի ուշ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը հրապարակել էր նվիրատուների ցանկի մի մասը, ինչի վերաբերյալ դարձյալ Դավիթ Խաժակյանը կասկած էր հայտնել՝ ասելով, որ «Ն և Ս քանսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին «ԿամԱԶ»-ները նվիրել է շինթույլտվության դիմաց։