Բավ է պառակտվել
15-05-2019 16:57

Մարդկանց վշտի վրա ինչ որ մարդիկ շոու են սարքում․ Լևոն Քոչարյան (Տեսանյութ)

Շարունակվում է: Մարտի 1-ի գործով նախնական դատական նիստը, որի ընթացքում քննարկվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը,

Նիստին այսօր էլ ներկա էր Լևոն Քոչարյանը։
Երեկ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը ցանկություն էր հայտնել հանդիպել Քոչարյանի որդու՝ Լեւոնի հետ: Ի պատասխան այս դիտարկմանը Լևոն Քոչարյանն ասաց,որ պատրաստ է.

«Պատրաստ եմ, բայց եկեք շոու չսարքենք, էդ մարդկանց վշտի վրա տասը տարի ինչ-որ մարդիկ քաղաքական դիվիդենտներ են շահում ու հիմա էլ շարունակում են ունենալ: Ես շատ ցավում եմ զոհերի համար»:

 

Արմինե Գևորգյան