Բավ է պառակտվել
22-04-2019 15:24

Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է,բայց դա կապ չունի

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ձեռնպահ մնաց մեկնաբանություններ անել կապված ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

«Ես ձեռնպահ կմնայի որևէ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով, որ քննություն է ընթանում: Ցանկացած պարագայում հեղափոխության վարկանիշը միմիայն կավելանա: Դավիթ Սանասարյանն իր ընկերն է, բայց դա որևէ կապ չունի, նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր լինել-չլինել, խնամի-ծանոթ-բարեկամ լինել-չլինելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի վրա»,- ասաց նա:

Նշենք,որ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ գործը շինծու է, իսկ նրա պաշտպանը հայտարարել է, թե Սանասարյանի վրա գործ է սարքվում՝ հին մեթոդներով:

Այս հայտարարությունների առնչությամբ ԱԺ նախագահն ասաց. «Տեսականորեն որևէ պետական կառավարման օղակում, այդ թվում իրավապահ մարմինների որևէ աշխատող, միշտ կարող է անել ինչ-որ բան, որը չի համապատասխանում օրենքին: Ոչ միայն Հայաստանում, այլ բոլոր երկրներում: Դրա համար կան նախատեսված ընթացակարգեր: Հիմա Դավիթ Սանասարյանի իրավունքն է պնդել, ի վերջո նա պաշտպանության իրավունք ունի»,-ասաց Աժ նախագահը: