Բավ է պառակտվել
14-12-2020 11:31

Հայաստանում դեկտեմբերի 19-ից եռօրյա համազգային սուգ կհայտարարվի Արցախում զոհվածների հիշատակին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում, որ Հայաստանում դեկտեմբերի 19-ից եռօրյա համազգային սուգ կհայտարարվի Արցախում զոհվածների հիշատակին։

“Այդ օրը լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը։ Հանրապետության հրապարակից երթ կկազմակերպվի դեպի Եռաբլուր պանթեոն։ Կկազմակերպվեն նաև այլ միջոցառումներ”,- ասել է նա։