Բավ է պառակտվել
29-01-2020 15:29

Սերժ Սարգսյանին և մյուսներին առնչվող գործն ուղարկվել է դատարան

Դատախազությունը հաստատել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, ”Ֆլեշ” ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի գործով մեղադրական եզրակացությունը։ Գործն ուղարկվել է դատարան։

Այս մասին հայտնել է գլխավոր դատախազության լրատվական ծառայության ղեկավար Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ՀՔԾ կողմից իրականացված նախնական քննությամբ պարզվել է, որ պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 2013թ․հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է դիզելային վառելիքի ձեռքբերման համար նախատեսված 489մլն․160հազ․դրամ։ Հանցագործության մեջ ներգրավված են “Ֆլեշ” ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը, ԳՆ բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը: