Բավ է պառակտվել
29-08-2016 14:55

Երևանում ձերբակալված ՌԴ քաղաքացու գործը դատարանը կուսումնասիրի փակ ռեժիմում

Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ստացել է Երևանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի գործի նյութերը։

«Դատարանը ստացել է նյութերը։ Նիստի նախագահն է Մնացական Մարտիրոսյանը։ Դատական նիստը կլինի փակ», – ասել է ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը։

Շաբաթ օրը փաստաբան Կարեն Ներսեսյանը տեղեկացրել է, որ ԱՄՆ–ի պահանջով Հայաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Միրոնովը, ով կասկածվում է ռազմական տեխնոլոգիաների ապօրինի փոխանցման և փողերի «լվացման» մեջ։

«Իմ պաշտպանյալ Սերգեյ Միրոնովը ձերբակալվել է օգոստոսի 26–ին կնոջ հետ Մոսկվա–Երևան չվերթի ժամանումից հետո ՀՀ ԱԱԾ–ի կողմից։ Նրա ձերբակալման հայցը ստացվել է ԱՄՆ–ից։ Այս պահին նա մեկուսարանում է», – նշել է նա։

Նրա խոսքով` Միրոնովն աշխատում է որպես ծրագրավորող և չունի որևէ գաղտնի տեխնոլոգիաների հասանելիություն։