Բավ է պառակտվել
05-07-2021 16:30

Հայաստանում այսօր նշվում է Սահմանադրության օրը

Հայաստանը երկուշաբթի, հուլիսի 5–ին, նշում է Սահմանադրության օրն ու Պետական խորհրդանիշերի օրը: Այս օրը երկրում ոչ աշխատանքային է։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Երկրի պետական կառուցվածքը սահմանող հիմնական օրենքն է։ Այն ընդունվել է 1995 թ.–ի հուլիսի 5-ին համազգային հանրաքվեով։
Երկրի «Մայր օրենքը» բարեփոխումները հանրաքվեի են դրվել երեք անգամ։ 2003-ին առաջին փորձը ձախողվեց, և մի շարք փոփոխություններ կատարելուց հետո բնակչության 94,5% -ը երկու տարի անց կողմ քվեարկեց բարեփոխմանը: Այն ժամանակ Հիմնական օրենքում կատարված փոփոխությունները ենթադրում էին, մասնավորապես Հանրապետության Նախագահի լիազորությունների մի մասի փոխանցումն այլ պետական մարմիններին: Փոփոխություններով ավելացավ Ազգային ժողովի` Հայաստանի խորհրդարանի դերակատարումը:
2015-ի դեկտեմբերին անցկացված հանրաքվեից հետո Հայաստանում ընդունվեց նոր Սահմանադրություն, համաձայն որի երկիրը գործող կիսանախագահականից անցավ կառավարման խորհրդարանական ձևի՝ պետության ղեկավարի սահմանափակ լիազորություններով:
Ըստ նոր Սահմանադրության, Հայաստանի նախագահը, ում լիազորությունները զգալիորեն սահմանափակվեցին, ընտրվում է խորհրդարանի կողմից յոթ տարի ժամկետով: Նույն անձը կարող է նախագահ ընտրվել միայն մեկ անգամ: Այսպիսով, իրական իշխանությունն անցավ խորհրդարանական մեծամասնությանը և նրա կողմից ձևավորվող կառավարությանը:
2017 թվականի մարտի 1-ին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում նախատեսված լրացումներն, ըստ որոնց` հուլիսի 5-ին այդուհետև նշվում է ոչ միայն Սահամանադրության, այլև պետական խորհրդանիշերի օրը։