Բավ է պառակտվել
22-01-2015 17:18

Արզումանյանը մեղադրեց ՀՀ իրավապահներին անգործության մեջ

Հայաստանի նախկին ԱԳ նախարար, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը մեղադրեց Հայաստանի իրավապահ մարմիններին անգործության, իսկռուս սահմանապահներին դիրքի չարաշահման մեջ: Հայաստանի ԱԺ պետական և իրավական հարցերով հանձնաժողովի կողմից կազմակերպած Գյումրիի դաժան սպանդի գործով լսումների ժամանակ նա նշեց, որ գլխավոր դատախազը ստանձնել է այն դերը, որը չի մտնում իր պարտականությունների մեջ: Նա հավելեց, որ պատգամավորների հարցերին պետք էպատասխանեին նաև ԱԳՆ նախարարը և Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը: «Հայ-ռուսական համաձայնագրի համաձայն վիճելի հարցերի դեպքում պետք է ձևավորվեր համատեղ շտաբ, որը պետք է գործեր Երևանում և գտներ խնդիրը լուծելու դիվանագիտական ճանապարհները: Եվ դա պետք է աներ ԱԳՆ ղեկավարը», - ընդգծեց պատգամավորը: Նա նաև նշեց, որ այն փաստը, որ Պերմյակովին չհանձնեցին հայկական կողմին ռուս սահմանապահների կողմից հանդիսանում է դիրքի չարաշահում և համապատասխան միջպետական համաձայնագրի խախտում: Բացի այդ նա մեղադրեց հայ իրավապահ մարմիններին անգործության մեջ: Նա ընդգծեց, որ Պերմյակովին ռազմաբազա տանելու համար բնականաբար ապահովել են ուղեկցորդներով, ինչը ոստիկանությունը չէր կարող չնկատել: Նա ընդգծեց, որ հայ իրավապահները պարտավոր էին կանգնեցնել մեքենան և բոլորին կալանավորել: