Բավ է պառակտվել
16-11-2016 13:44

1996-ից բանակում ոչ մարտական պայմաններում 950 մարդ է զոհվել. Փոստանջյան

1996-ից բանակում ոչ մարտական պայմաններում 950 մարդ է զոհվել, իսկ ո՞վ է դրա համար պատասխան տալու, պարզ չէ։ 16-ին ԱԺ–ում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան՝ անդրադառնալով զինվորականների ապահովագրության մասին օրինագծին։

Պատգամավորի խոսքով՝ պետք է քննարկել այդ մարդկանց նույնպես վճարումների համակարգում ընդգրկելու հարցը։ «950–ը միայն պաշտոնական թիվն է։ Իսկ որոշ տվյալներով՝ նրանց թիվը կարող է հասնել 2 հազարի։ Այդ սպանությունների մասին գործերը 15 տարի եւ ավելի պտտվում են դատարաններում, բայց ոչ ոք դրանց ուշադրություն չի դարձնում։ Արդարություն վերահաստատելու համար մենք առաջարկեցինք ժամանակավոր պատգամավորական հանձնաժողով ստեղծել այդ գործերի ուսումնասիրության համար։ Դուք հրաժարվեցիք։ Իսկ հիմա ձեր բարոյական, իսկ մեզ անբարոյական ե՞ք անվանում»,– ասաց Փոստանջյանը։