Բավ է պառակտվել
08-11-2014 11:40

17-ամյա աղջիկը գողություն կատարելու նպատակով պատուհանով մտել էր տուն

Նախօրեին ժամը 16.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 1997 թ. ծնված Գոհար Ա.-ին և նույն թվականին ծնված Մարիամ Մ.-ին: Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ, պարզվել է, որ Գոհար Ա.-ն օգոստոսի վերջերին պատուհանը հրել բացելով՝ մուտք է գործել Արմավիր քաղաքի տներից մեկը և այնտեղից գողացել տարբեր տեսակի կենցաղային և էլեկտրական սարքավորումներ` պատճառելով մոտ 200.000 դրամի նյութական վնաս:Տանտերը գողության մասին նախկինում ոստիկանություն չի հայտնել: Ոստիկանները նրանից հաղորդում են ընդունել: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչություն: