Բավ է պառակտվել
20-03-2019 17:29

Հանդուգն կողոպուտ Գյումրիում․ինկասացիայի բաժանմունքից հափշտակվել է 20 հազար դոլար

Երկուշաբթի գիշերը թալանվել է “Հայինկասացիա” ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղը։ Այս մասին հայտնել է Հայաստանի քննչական կոմիտեն։

Մարտի 19-ին, ժամը 11։30-ին “Հայինկասացիա” ՓԲԸ-ի Գյումրիի մասնաճյուղի ղեկավարը ոստիկանության Կումայրի բաժնում հաղորդում է ներկայացրել առ այն, որ նախօրեին, ժամը 12։00-ին բանկի Նոր Նորքի մասնաճյուղից Գյումրիի “Շիրակ” մասնաճյուղ է տեղափոխվել 20 հազ․դոլար։ Ըստ հաղորդման՝ աշխատանքային օրն ավարտվելու պատճառով աշխատակիցները չեն հասցրել նշված գումարը հանձնել բանկին, և, համաձայն սահմանված կարգի, գումարն ի պահ է հանձնվել Գյումրիի մասնաճյուղի պահոցում։

Նշվել է, որ հաջորդ օրը, ժամը 10։00-ին այդ գումարը կնքված պարկով տեղափոխվել է բանկի մասնաճյուղ։ Պարկը բացելուց հետո պարզվել է, որ հափշտակվել է 97մլն դրամին համարժեք 20 հազար դոլար, իսկ պարկում առկա են այլ բանկի գրառմամբ դրամի կապոցների պիտակներ։
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի քրեական օրենսդրության 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով գողություն)։

“Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում գողության բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ”,ժասվել է հաղորդագրության մեջ: