Բավ է պառակտվել
07-11-2014 09:52

Դինքի գործով հարցաքննության են կանչվել նախկին 9 պաշտոնյա

Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակներում որպես կասկածյալ հարցաքննության են կանչվել նախկին 9 պաշտոնյաներ։ Ինչպես հայտնում է Թուրքական Sozcu պարբերականը՝ Թուրքիայի արդարադատության նախարարի թույլտվությունից հետո Ստամբուլի դատախազներից Յուսուֆ Հաքքը Դողանը Դինքի սպանության գործում որպես կասկածյալ հարցաքննության է հրավիրել Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերրահին, Ստամբուլի ոստիկանության հետախուզության վարչության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերին, Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգյուն Գյունգորին եւ եւս 6 ոստիկանների։ Դինքի ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն նշել է, թե թեկուզ ուշ, սակայն պաշտոնյաներին հարցաքննելու թույլտվությունը կարևոր զարգացում է։
Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի արդարադատության նախարարությունը հավանություն է տվել՝ դատական գործեր հարուցել Դինքի սպանության ժամանակ կարևոր պաշտոններ զբաղեցնող 9 չինովնիկի նկատմամբ: