Բավ է պառակտվել
27-10-2016 14:41

Ստանիսլավսկու թատրոնի տնօրենը մանրամասներ է ներկայացրել աշխատակցի մահվան վերաբերյալ

Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի» տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը մանրամասներ է ներկայացրել իրենց աշխատակից Աստղիկ Մուշեղյանի հետ տեղի ունեցածի առնչությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախօրեին երեկոյան թատրոնի հնչյունային ռեժիսորի օգնական Աստղիկ Մուշեղյանը ներկայացումից հետո բարձրացել է մոտ 8 մ. բարձրության վրա` տեղադրված բարձրախոսն անջատելու համար, սակայն վայր է ընկել և տեղում մահացել։

Տնօրենը տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել Շեքսպիրյան փառատոնի եզրափակիչ ներկայացումից հետո:

«Աշխատակիցները հավաքել են բեմը և գնացել: Աստղիկ Մուշեղյանն ինչ-ինչ պատճառներով բարձրացել է վերև` կախովի բարձրախոսներն իջեցնելու համար և վայր ընկել: Պահակասենյակում միայն բարձր ձայն են լսել: Մեզ մոտ խստիվ արգելված է այդ գործողությունը կատարել գիշերվա ժամերին»,- նշել է նա։

Դավթյանի խոսքով` շրջանառվում է նաև վարկած, ըստ որի` կնոջ մոտ կարող էր ինֆարկտի, ինսուլտի վիճակ լինել, բայց դա կպարզի դատաբժշկական փորձաքննությունը: