Բավ է պառակտվել
22-03-2019 14:21

Դիսնեյլենդը Երևանում երազա՞նք է, թե՞ իրականություն (լուսանկարներ)

 

Երևանի քաղաքապետարանը քաղաքային տնտեսության զարգացման և ներդրումների ծրագրի շրջանակներում ներկայացրել է Հաղթանակի զբոսայգու վերակառուցման նոր նախագիծը։

Քաղաքապետարանի մամլո քարտուղար Հակոբ Կարապետյանի խոսքերով, այս պահին գոյություն ունի զբոսայգու վերակառուցման միայն կոնցեպտուալ (էսքիզային) նախագիծը, փնտրվում են ներդրողներ։

“Այս ներդրումային առաջարկը քաղաքի տեսքի վերակառուցման ծրագրերից մեկն է, այսպես ասած՝ “քաղաքի երազանքը”, որը կարող է իրականացվել միայն ներդրողների առկայության դեպքում”,-ասել է Կարապետյանը։
Համաձայն նախագծային փաստաթղթերի, զբոսայգու վերանորոգման համար կպանջվի 30մլրդ․դրամ (շուրջ 61մլն․դոլար), շինարարությունը կտևի մոտ 3 տարի։

 

Հաղթանակի զբոսայգու տարածքի վերակառուցման և արդիականացման ծրագրի հիմնական նպատակն է այն վերածել ավելի ժամանակակից զբոսայգու՝ պահպանելով դրա հիմնական բաղադրիչները, ինչպես նաև հանգստի և ժամանցի ժամանակակից վայր ստեղծել Երաևնի և մայրաքացղաքի հյուրերի համար։
Վերակառուցման և արդիականացման ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանի պատմությանը, և օգտագործվում են ազգային ավանդույթների և առասպելների տարրերը։

Ծրագրով նախատեսված է հանրային և վճարովի գոտիների ստեղծել այգում։ Վճարովի գոտում նախատեսվում է տեղադրել ամֆիթատրոն, ժամանակակից մանկական խաղահրապարակներ, ատրակցիոններ, “Կախարդական այգի” և զանազան ժամանցային կառույցներ։ Հանրային գոտու տարածքը կկանաչապատվի, կարդիականացվեն այգու տարածքը և ծառուղիները։ Այգու ենթակառուցվածքները կկազմակերպվեն այնպես, որ հնարավոր լինի այն շահագործել ամբողջ տարվա ընթացքում։

Այգու տարբերակիչ առանձնահատկությունը կլինի 21-րդ դարի ինտերակտիվ ուսուցման բաղադրիչների կիրառումը։ Արդյունքում, բոլոր այցելուները հնարավորություն կունենան օգտվել տեղեկատվական համակարգերից։

Քաղաքապետարանը նախատեսում է ծարգիրն իրականացնել մասնավոր ներդրումների միջոցով։ Միևնույն ժամանակ, մայրաքաղաքի իշխանությունները պատրաստ են աջակցել ներդրողներին հողատարաքների իրավական կարգավիճակի մասին տեղեկություններ տրամադրելու, նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման հարցերում։
Երևանի քաղաքապետարանը պատրաստ է նաև քննարկել հողօգտագործման համար արտոնյալ վարձավճարներ հաստատելու հնարավորություններն ու պայմանները: Բացի այդ, աջակցություն կտրամադրվի գործընթացի իրականացման և կազմակերպման ծրագրերի մշակման հարցում։

Երևանի Հաղթանակի զբոսայգին բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին, սակայն շինարարությունը սկսվել է դեռևս նախորդ հարյուրամյակի 30-ական թվականներին։ Այգու ընդհանուր տարածքը 270 հազ․քառակուսի մետր է։ Սկզբում այն կոչվել է “Քաղաքային այգի Արաբկիրում”, իսկ արդեն Հայրենական մեծ պատերազմից հետո վերանվանվել է “Հաղթանակ” այգու։ Խորհրդային ժամանակաշրջանում այն Երևանի ամենամեծ կանաչ գոտին է եղել։ “Հաղթանակ” զբոսայգու երկու հանրաճանաչ վայրերն են եղել “Արևիկ” արհեստական լիճը, որը սկսվել են կառուցվել 1958 թվականին և “Արագիլ” ռեստորանը։ Լճի խորությունը 8 մետր է, և ամռանն այնտեղ լողում էին քաղաքի բոլոր բնակիչները։ Սակայն 1969 թվականին լճում լողալը պաշտոնապես արգելվել է։ Այժմ այնտեղ կարելի է նավակ վարել։ “Արագիլ” ռեստորանը կառուցվել է 1984 թվականին։ Ռեստորանի ընդարձակ տեռասից բացվում է քաղաքի սքանչելի տեսարանը։ Բացի այդ այգում տեղադրված է Մայր-Հայաստան հուշարձանը և բազմաթիվ ատրակցիոններ։