Բավ է պառակտվել
18-05-2021 15:56

Հայաստանում պետք է զինվորական ծառայություն կազմակերպվի աղջիկների համար. հետախույզ Վովա Վարդանով

Հայաստանում աղջիկներին պետք է հնարավորություն տրվի պարտադիր զինվորական ծառայություն անցնել, ասում է հետախույզ, փորձագետ, VOMA ռազմահայրենասիրական կազմակերպության հիմնադիր Վովա Վարդանովը:

«Աղջիկների ծառայությունը կարել է կազմակերպել Կանանց գումարտակում, տղամարդկանցից առանձին։ Ծառայության ժամկետը կարող է ավելի կարճ լինել, քան տղամարդկանցն, օրինակ՝ 1 տարի», - ասաց նա երեքշաբթի մամուլի ասուլիսում:

Նա նաև կարծում է, որ նման նախաձեռնությունը կհանգեցնի երկրում ծնելիության աճի:

«Կարելի է պայման սահմանել, որ եթե աղջիկը մինչև որոշակի տարիքը երկու կամ ավելի երեխա լույս աշխարհ չի բերել, ապա նա պետք է ծառայի բանակում: Սա նաև կբարձրացնի ծնելիության մակարդակը, մանավանդ որ ավելի երիտասարդ տարիքի կանանցից ծնված երեխաներն ավելի առողջ են», - նշեց նա:

Ինչ վերաբերում է ուժեղ սեռի ներկայացուցիչների ծառայությանը՝ Վարդանովն առաջարկել է սահմանել եռամյա զինվորական ծառայության ժամկետ:

«Օրինակ՝ տղամարդիկ պետք է երեք տարի ծառայեն. 2 տարին պարտադիր, իսկ 1 տարին լրացվի տարիների ընթացքում 15-օրյա հավաքներով», - առաջարկեց Վարդանովը: