Բավ է պառակտվել
28-10-2021 12:50

Երևանի համար ձեռք կբերվի 100 հատ նոր 12-մետրանոց ավտոբուս։ Փաշինյանը դա չի համարում տրանսպորտային խնդրի լուծում

Հայաստանը 100 հատ 12-մետրանոց ավտոբուս կգնի Երևանի տրանսպորտային ցանցի համար” Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։

Ներկայացնելով նախագիծը՝ տարածքային կառավարման և ենթակառուսվաշքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ խորհրդատվական ընկերությանը պատվիրվել էր ուսումնասիրել Երևանի հանրային տրանսպորտի ցանցը, որի արդյունքում մշակվել է նոր տրանսպորտային ցանց։

«Առաջարկվել է այդ ցանցը գործարկելու համար գնել 845 հատ տարբեր չափի ավտոբուս՝ մայրաքաղաքում շահագործելու համար։ Նշված ֆինանսական աջակցության հնարավորության հարցը քննարկվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ, որի հետ 2 համաձայնագիր կկնքվի։ Ընդհանուր առմամբ, ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո։ Համաձայնագրերից մեկը 20 մլն եվրոյի չափով վարկային համաձայնագիր է, երկրորդը՝ 5մլն դրամաշնորհի»,- ասաց նա։

Սանոսյանն ընդգծեց, որ խոսքը 100 հատ նոր 12-մետրանոց ավտոբուսի ձեռքբերման մասին է։ Նա նշեց, որ դա կառավարության հերթական խոշոր աջակցությունն է Երևանին տրանսպորտային ցանցի խնդիրները լուծելու և նոր ավըոբուսային պարկ ստեղծելու համար։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ խնդիրը կլուծվի միջնաժամկետ հեռանկարով, սակայն երկարաժամկետ հեռանկարով պետք է արմատական որոշումներ կայացնել։

«Ավտոբուսների շահագործման ժամկետը 10 տարի է։ Խնդիրը հետևյալն է․ կառավարությունն այդ վարկը կվերցնի, ենթադրենք, լրացուցիչ միջոցներ կներդնի և մենք կգնենք անհրաժեշտ քանակությամբ ավտոբուս։ Ըստ էության՝ 10 տարի հետո նորից ավտոբուսային պարկը թարմացնելու խնդիր կառաջանա», - ասաց նա։

Փաշինյանը կարծում է, որ այդ դեպքում, եթե վարկի գումարը կամ ինչ-որ մասը չի վերադարձվում, ստացվում է, որ կառավարությունը փողը ծախսում է, ավտոբուսները ձեռք բերում, որպեսզի 10 տարի հետո նույն ծախսն անի, և այդպես ամեն 10 տարի։

«Այսինքն, առաջանում է տրասպորտային համակարգի աշխատանքի խնդիր պետպարտքի հաշվին։ Դա (նոր ավտոբուսների ձեռբերումը՝ խմբ․) ընդունելի է և հասկանալի որպես մեկնարկային լուծու,․ բայց մենք պետք է ունենանք համակարգ, որը որոշակի եկամուտ գեներացնի», - ասաց նա։

Վերջերս հանրապետություն է բերվել 8,6 մետր երկարությամբ 211 նոր ավտոբուս, որոնք թղթաբանության ավարտից հետո կմտցվեն երթուղի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընթացիկ տարում Երևանում կդադարեցվի շուրջ 400 միկրոավտոբուսների շահագործումը ժամկետը (15 տարի) լրանալու պատճառով։ Ընդ որում, ամբողջ քաղաքը սպասարկում է 900 միկրոավտոբուս։

Դիտարկվում է սակագների և տոմսերի ճկուն համակարգով ինտեգրված տրանսպորտային ցանցի ներդրման հնարավորությունը։ Մասնավորապես, ներկայիս 111 ավտոբուսային երթուղու փոխարեն կառաջարկվի 42, տրանսպորտային միջոցների թիվը զգալիորեն կկրճատվի։ Ընդհանուր առմամբ կգործի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս։ Բոլոր ավտոբուսների 15%-ը կտեղափոխվի ռեզերվ։