Բավ է պառակտվել
16-03-2023 17:47

216.000 ԱՄՆ դոլար՝ սփյուռքահայ երիտասարդության համար Հայաստանում ամառային ճամբար և էքսկուրսիաներ կազմակերպելու համար

Հինգշաբթի օրը Հայաստանի կառավարությունը հատկացրել է գրեթե 84,2 միլիոն դրամ (ավելի քան 216,000 դոլար)՝ 2023 թվականին սփյուռքահայ երիտասարդության համար «Քայլ դեպի տուն» միջոցառումն իրականացնելու նպատակով։

Նածագծի համաձայն սպասվում է 440 մասնակից՝ 400 սփյուռքահայ պատանի և երիտասարդ, 30 ջոկատավար, 10 մշտադիտարկող:

Միջոցառումը ներառում է 13-օրյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի դասընթացներ, հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, գյուղական համայնքներ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ և այլն:

Ըստ հիմնավորման՝ 2021 թ. միջոցառմանը մասնակցել է շուրջ 400, 2022 թ.-ին՝ 422 սփյուռքահայ պատանի և երիտասարդ: