09-08-2018 16:14

Փոփոխություններ` զինծառայողների վնասների հատուցման մասին օրինագծում

Հինգշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ Հայաստանի վարչապետը հայտնել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին։
2016 թ. դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանը լրացում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրինագծում և մի շարք հարակից օրենքներում, որոնք նախատեսում էին փոխհատուցման հիմնադրամ ստեղծել զոհված մարտիկների և վիրավորված զինվորների ընտանիքների համար: Այդուհետ հիմնադրամի համալրման համար յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձից ամսական գանձվում է 1000-ական դրամ:
"Ներկայումս այդ օրենքը տարածվում է 2017 թ. հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա: Մենք Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ քննարկեցինք և եկանք եզրակացության, որ կարող ենք այդ ամսաթիվը տեղափոխել 1-ը հունվարի 2015թ.", - ասել է վարչապետը:
Իր հերթին, Տոնոյանն ասել է, որ սույն փոփոխությունը թույլ կտա ապահովագրական վճարումներ կատարել զինվորական ծառայության ընթացքում պատահած 183 մահվան կամ հաշմանդամություն ստանալու դեպքերով: