Բավ է պառակտվել
26-07-2018 17:12

Ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը

Ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Մարտի 1-ի գործով:
Հարցաքննությունը տևել է մի քանի ժամ:
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը այսօր հայտնել էր, որ հարցաքննությունը տեսաձայնագրվելու և կցվելու է քրեական գործին:
Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ հարցաքննության էր կանչվել հուլիսի 6-ին, սակայն չէր ներկայացել` Հայաստանից բացակայելու պատճառաբանությամբ:
Այսօր Մարտի 1-ի գործով հարցաքննության է հրավիրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: