Բավ է պառակտվել
20-12-2016 13:05

«Վերին Լարս»-ի անցակետը բաց է ամեն տեսակի մեքենաների համար

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհի վրաստանյան հատվածը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում. Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը՝ հենվելով Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտի փոխանցած տեղեկությունների վրա:
Միևնույն ժամանակ, Տրանսպորտի և կապի նախարարության տվյալներով, ճանապարհի ռուսական հատվածում կուտակվել է 77 բեռնատար մեքենա:
Նշենք, որ «Վերին Լարս» անցակետով է անցնում Ռուսաստանը Հայաստանին միացնող միակ ցամաքային ուղին:
Համաձայն ՀՀ ԱԻՆ-ի տվյալների, դեկտեմբերի 20-ին, ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանի հանրապետական նշանակության որոշ ճանապարհներ՝ մասնավորապես Վարդենյանց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր», Սոտք-Քարվաճառ, Վանաձոր- Դիլիջան, Վանաձոր- Ստեփանավան- Ալավերդի ճանապարհները դժվարանցանելի են:
Տիգրանաշենի ոլորաններում, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: