Բավ է պառակտվել
28-06-2022 13:46

Վերին Լարսը կրկին փակ է

Տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով 2022 թվականի հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Վլադիկավկազ քաղաքի Լարս բնակավայր հատվածում բոլոր տրանսպորտային միջոցների համար արգելվում է երթևեկությունը երկու ուղղություններով մինչև հատուկ կարգադրության հրապարակումը։

Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի Հանրապետության գլխավոր վարչությունը խորհուրդ է տալիս երթևեկության մասնակիցներին պլանավորել տեղաշարժը ներկա իրավիճակին համապատասխան:

Գերատեսչությունը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ այս ուղղությամբ երթևեկելուց։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտի համար։ Այս մասին հայտնել էր Հայաստանի ԱԻՆ մամլո ծառայությունը՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին հղումով։

Կիրակի երեկոյան քարաթափման վտանգի պատճառով արգելվել էր երթևեկությունը Վրաստանի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով։ Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային երթուղին անցնում է Վերին Լարսի անցակետով անցնող այս ճանապարհով։