Բավ է պառակտվել
26-08-2021 10:59

Ադրբեջանական ԶՈւ-ն շարունակում է փակ պահել Գորիս-Կապան ճանապարհը․ Շուռնուխի գյուղապետ

Շուռնուխի գյուղապետը հերքել է տարածվող լուրերն այն մասին, որ ճանապարհը բացվել է։

Ադրբեջանական զինծառայողները շարունակում են փակ պահել Գորիսից Կապան տանող ճանապարհի հատվածը Շուռնուխի ու Կարմրաքարի շրջանում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

Հինգշաբթի առավոտյան մի շարք Telegram ալիքներ գրեցին, որ ադրբեջանցիները բացել են մայրուղին: Ըստ Արշակյանի, այս հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը:

Ռուս սահմանապահների մասնակցությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են: Ըստ գյուղապետի`տարածքում քաղաքացիական մեքենաներ չկան:

Օգոստոսի 25-ին, ժամը 23: 00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող մեքենաները տարհանվել են: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

44-օրյա պատերազմից հետո սահմանային իրավիճակը փոխվեց ոչ միայն Լեռնային արաբաղում, այլև Հայաստանի որոշ շրջաններում ՝ Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք: Այժմ Սյունիքի որոշ բնակավայրերն Ադրբեջանից բաժանվում են 100-500 մետր սահմանով։ Բացի այդ, 2021 թվականի հունվարի 5 -ին Շուռնուխ գյուղի 11 տուն փոխանցվել է ադրբեջանցիներին: Փետրվարի 5 -ին հայ զինվորները դուրս եկան Ներքին Խնձորեսկ գյուղից՝ հակառակորդին թողնելով 15 հա հող, Իսկ Որոտան գյուղը շուրջ 10 տուն կորցրեց։ է կորցրել։ եկտար թողնելով հակառակորդին: