Հայաստանի ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, առանձին հատվածներում տեղում է թույլ ձյուն, հայտնում է հանրապետության Ճանապարհային դեպարտամենտը։
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ Աշոցքի, Թալինի, Ապարանի, Արագածի, Հրազդանի տարածաշրջաններում թույլ անձրև է տեղում։
«Վարորդներին հորդորում ենք լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները», - ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Վերին Լարս անցակետով անցնող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Մոտ մեկ օր առաջ հայտնի դարձավ, որ ձյան տեղումների պատճառով սահմանափակվել է երթևեկությունը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով, որը Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։