Բավ է պառակտվել
25-10-2021 11:01

Անձրև և ջերմաստիճանի անկում․ Հայաստանում հոկտեմբերի 25-ի եղանակի մանրամասն տեսությունը

Տեղումների հետ մեկտեղ սպասվում է ջերմաստիճանի նվազում 11 աստիճանով։

Հոկտեմբերի 25-ին և 26-ին Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են տեղումներ։ Այս մասին հայտնում է Հայհիդրոմետը։ Հոկտեմբերի 27-ից 29-ը տեղումներ չեն լինի։
Միաժամանակ, հոկտեմբերի 25-ից 27-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-11 աստիճանով; Այսպես, հյուսիսում՝ Շիրակի մարզում, հոկտեմբերի 25-ին օդի առավելագույն ջերմաստիճանը ցերեկը կկազմի մինչև 10 աստիճան տաքություն, հարավում՝ Սյունիքի մարզում, օդը կտաքանա մինչև +22 աստիճան, հոկտեմբերի 26-ին կիջնի մինչև +10։

Երևանում հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև, 26-28-ը կլինի առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդի առավելագույն ջերմաստիճանն այսօր կլինի +18 աստիճան: