Բավ է պառակտվել
06-06-2022 11:36

Կարկտաբեր անձրևներն ու ամպրոպները վերադառնում են

Առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ, հայտնում են Հայհիդրոմետից։

Ըստ եղանակային կանխատեսումների՝ հունիսի 6-ից 10-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ։ Որոշ հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով։

Երևանում հունիսի 6-7-ը, 10-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Հունիսի 8-9-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վրկ արագություն։

Խեղդող շոգից հետո Երևանում սպասվում են անձրևներ՝ ամպրոպով և քամու ուժեղացում
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում, անձրև և ամպրոպ
Երկու տղամարդ մեղադրվում են Երևանի կենտրոնում բազմաթիվ գողություններ կատարելու մեջ
Հայ գործարարը փորձել է ապօրինի կերպով Ռուսաստան արտահանել ավելի քան 4 տոննա սիգի ձկնկիթ (տեսանյութ)
Կասկադի բոլոր ծառերը պետք է փոխարինվեն։ Քաղաքապետարանից պարզաբանել են, թե ինչու են սակուրա տնկել