Բավ է պառակտվել
25-07-2019 11:05

Խեղդող շոգից հետո Երևանում սպասվում են անձրևներ՝ ամպրոպով և քամու ուժեղացում

Հայհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակը։

Հուլիսի 25-ի ցերեկը, 27-28-ը` հյուսիսային առանձին շրջաններում, 26-ին և 29-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ից կնվազի 3-4 աստիճանով։

Հուլիսի 26-ին և 29-ին Երևանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում մինչև 18-20 մ/վ։ Ցերեկային ժամերին սպասվում է 33-35 աստիճան շոգ։