Բավ է պառակտվել
06-08-2019 11:21

Դուք կամքի ուժի օրինակ եք. ԱՄԷ դեսպանը՝ մտավոր սահմանափակումներ ունեցող հայ մարզիկներին

  

Մտավոր հաշմանդամություն ունեցող վազորդ Գևորգ Մանուկյանը հինգ տարի զբաղվում է թեթև ատլետիկաjով: Այս կարճ ժամանահատվածում արդեն հասցրել է հաջողություններ գրանցել : Այս տարի էլ մասնակցեց Աբու Դաբիում տեղի ունեցած «Հատուկ <<Օլիմպիական խաղեր>> աշխարհի առաջնությանը: Նշենք, որ այս առաջնությանը մասնակցում էին 200 երկրներից ավելի քան 7.500 մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող մարզիկներ: Հայ մազիկները ձեռնույն չեն վերադարձել՝ նվաճել են երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ: Լողորդ Ռոբերտ Պետրոսյանը 50 մետր թիկնալող վարժությունում դարձել էր խաղերի հաղթող, իսկ ատլետիկայի մրցումներում վազորդ Գևորգ Մանուկյանին հավասարը չի եղել:
Այսօր ՀՀ- ում ԱՄէ դեսպանատունը հյուրընկալ էր «Հատուկ Օլիմպիական խաղերի» մասնակիցներին: Դեսպան Մուհամմադ ալ Զաաբին շնորհակալագրեր հանձնելով հայ մարզիկներին, նշեց , որ իրենք այն հերոսներն են, որոնցից սովորել են համբերատարություն և կամքի ուժ:
«Վստահեցնում եմ, որ մենք լիովին պատրաստ ենք համագործակցել նախարարության և հաշմանդամություն ունեցող անձանց միության հետ՝ մասնակցելու այն ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց աջակցմանը, նրանց տրամադրվող ծառայությունների զարգացմանը և հնարավորությունների ու հմտությունների ամրապնդմանը»,-ասաց դեսպանը:

Մարզիկներին շնորհավորելու էր եկել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
<<Պարալիմպիկ խաղերը և սպորտը եղել և մնում են հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների և հնարավորությունների մասին վկայող լավագույն ձևերից մեկը: Ցավոք, այսօր Հայաստանում և աշխարհում դեռևս կարծրատիպեր կոտրելու կարիք կա, և ձեր ներդրումը մեծ է այդ գործում>>,-ասաց Զարուհի Բաթոյանը:
Հատուկ օլիմպիական միջազգային կազմակերպեության ներկայացուցիչները ԱՄԷ-ում խաղերի անցկացումը ոգևորող քայլ էին համարում: Հայկական հատուկ օլիպիադաների ազգային ծրագրի ղեկավար Արտակ Իսրայելյանը մեզ հետ զրույցում նշեց,որ շատ ոգևորված է տղաների հաղթանակով:
<<Մեր կազմակերպությունը Հայաստանում փորձում է մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդներին ներգրավել տարբեր մարզաձևերում։ Քանի որ այժմ ՀՀ-ում կրթությունը դարձել է ներառական, մենք ավելի հեշտ ենք գտնում մեր ապագա մարզիկներին: Շնորհակալություն եմ հայտնում մեր մեծ կամավորների խմբին, առանց նրանց մենք չէինք կարող նման հաջողություններ ունենալ>>- ասաց Իսրայելյանը` նշելով, որ իրենք արդեն իսկ պատրաստվում են 2021 թվականին Շվեդիայում կայանալիք Հատուկ օլիմպիադայի աշխարհի ձմեռային խաղերին:
Նշենք, որ որ 2019թ Աբու –Դաբին հռչակվել էր մարդասիրության և հանդուրժողականության մայրաքաղաք:

 

Արմինե Գևորգյան