Երեկ երեկոյան Երևան-Սևան ավտոճանապարհին երկու ավտոմեքենա է բախվել, մեկում կան արգելափակված տուժածներ։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz և VAZ մակնիշների ավտոմեքենաները, վերջինիս վարորդը և ուղևորը տեղում մահացել են։ Տուժածները տեղափոխվել են Աբովյանի ԲԿ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով հոսանքազրկվել են ավտոմեքենաները և փակվել գազի բալոնների փականները: Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ սահմանազատել են տարածքը, դիերը դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: