Բավ է պառակտվել
15-12-2022 11:49

Վթարի պատճառով Երևանի երկու վարչական շրջան մեկ օր ջուր չի ունենա

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 16-ը 10:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանների հետևյալ հասցեների ջրամատակարարումը։
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ թաղամաս, Թբիլիսյան խճուղի, Յաղուբյան, Նորաշխարհյան, Ռայնիսի, Դրոյի, Գոգոլի, Շովրոյան, Գերցենի, Բուսաբանական, Էմինեսկի 1, 2 փողոցները, Կ․ Ուլնեցի փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ փակուղիները, 1, 2, 70, 72, 74, 76 համարներն՝ իրենց կոտորակներով, Լեփսիուսի 2, 5, 5ա, 6 համարներն՝ իրենց կոտորակներով, Մ․ Ավետիսյան 1, 2, 3, 4 համարներն՝ իրենց կոտորակներով, Ռուբինյանց 1, 1ա, 2, 2/1, 2/2, 2/3, 17-23, 24, 26, 27, 27/4, 27/4ա, 28 համարներն՝ իրենց կոտորակներով, Պ․ Սևակի 90, 92, 106 համարներն՝ իրենց կոտորակներով, «Աշտարակ կաթ» գործարան։
Երևանի Ավան վարչական շրջանի՝ Աճառյան փողոցի առանձնատներ, Ծարավ Աղբյուր փողոց, «Արթմեդ» բժշկական կենտրոն, «Աթենք» մսամթերքի կոմբինատ: