Բավ է պառակտվել
06-12-2023 12:14

Երևանում հաշված րոպեների ընթացքում մահվան ելքով երկու ՃՏՊ է տեղի ունեցել․ հղի կին և տարեց քաղաքացի են մահացել

Նախորդ գիշեր Երևանում հաշված րոպեների ընթացքում երկու ՃՏՊ է տեղի ունեցել․ մի դեպքում հղի կին է մահացել, երկրորդում՝ տարեց քաղաքացի։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ հարուցվել են քրեական գործեր՝ ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները չպահպանելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ (ՀՀ քրեական օրենսգրքի 342 հոդվածի 2-րդ մաս):

Մաշտոցի պողոտայում Երևան քաղաքի 28-ամյա բնակչի կողմից վարած Porshe մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի․ Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներ` հարազատներ 38-ամյա և 59-ամյա երկու կանանց և 4-ամյա մի երեխայի։ 38-ամյա հղի կինը մահացել է, նրա 4-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում է։ Երրորդ տուժածը՝ 59-ամյա տատիկը, նույնպես հոսպիտալացվել է։ Երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

Գրեթե նույն պահին մեկ այլ վրաերթ է տեղի ունեցել Երևան քաղաքի Սաֆարյան փողոցի թիվ 2/3 հասցեի դիմացի հատվածում։ Կոտայքի մարզի բնակչի կողմից վարած աղբահանության «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 60 տարեկան հետիոտն կնոջ, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Երկու դեպքի առիթով Նշանակվել են դիակների դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։ Քննությամբ պարզվում են դեպքերի հանգամանքները՝ նաև երթևեկության մասնակիցների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։

Գյումրու նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Սիցիլիական մաֆիայի դեմ լայնածավալ գործողության արդյունքում մոտ 130 մարդ է բերման ենթարկվել
Աբովյանում կրակոցներից մեկ վիրավոր է
Իշխանությունները մտադիր են ձերբակալել մի հայի, ով դեմ է արտահայտվել ադրբեջանցիների ազատ տեղաշարժին ողջ երկրում։
Հանրապետության հրապարակում նկարահանված տեսանյութի առնչությամբ փաստաբանը պատրաստակամություն է հայտնել անվճար ներկայացնել կալանավորի շահերը։