Բավ է պառակտվել
16-11-2016 12:25

Ռուսաստանցիների 63%-ը ցանկանում է Պուտինին նախագահի պաշտոնում տեսնել 2018թ. հետո

Ռուսաստանցիների գրեթե երկու երրորդը՝ 63%-ը, ցանկանում է Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնում տեսնել նաեւ 2018 թվականից հետո, մինչդեռ 26%-ը վստահ է, որ այդ ժամանակ երկիրը կարող է նոր առաջնորդ ունենալ, որը կկարողանա փոխարինել Պուտինին: Այս մասին են վկայում հարցման արդյունքները:

Ըստ պարբերականի՝ ռուսաստանցիների 18%-ը չէր ցանկանա Պուտինին նախագահի պաշտոնում տեսնել 2018 թվականից հետո, իսկ 49%-ը «ոչ» է պատասխանել Պուտինին այլընտրանքի ի հայտ գալու հնարավորության մասին հարցին:

2012 թվականի հոկտեմբերին ռուսաստանցիների միայն 34%-ն էր ցանկություն հայտնել տեսնել Պուտինի նախագահության ժամկետի երկարաձգում, իսկ հարցվածների գրեթե կեսը՝ 49%-ը, կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանում կարող է գործող առաջնորդին փոխարինող հայտնվել: