Բավ է պառակտվել
17-09-2021 12:33

Երևանի հիմնական պողոտաներից մեկի երթևեկությունը կկազմակերպվի 4 երթևեկելի գոտիով

Երևանի հյուսիսային շրջանների հետ կապող Մյասնիկյան պողոտայում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու համար 2021 թ. սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա, Ռուբինյանց փողոց-Մալյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն»,- հայտնում է Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը։
Գերատեսչությունում նշել են, որ փոփոխության արդյունքում Մյասնիկյան պողոտայի վերջնամասում երթևեկությունը կկազմակերպվի 4 երթևեկելի գոտիով (նախկին 3 գոտու փոխարեն)` ըստ կից սխեմայի երթևեկության ուղղություններով: