Բավ է պառակտվել
14-07-2022 10:24

Երևան-Սևան մայրուղու մի հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածների ձախ կողմում միջին նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կդադարեցվի երթևեկությունը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Երթևեկություն կդադարեցվի հուլիսի 13-ից հուլիսի 16-ը ներառյալ (20։00-ից 08։00-ն)։ Երթևեկությունը կազմակերպվելու է Աբովյանի տրանսպորտային հանգույց-Աբովյան-Բալահովիտ-Երևան այլընտրանքային երթուղով։