Բավ է պառակտվել
14-06-2022 10:40

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածով երթևեկությունը վերականգնված է

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է և նախօրեին արդեն հանձնված է շահագործման, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Այս ավտոճանապարհով երթևեկությունը երկկողմանի դադարեցվել էր մայիսի 20-ից՝ ճանապարհի մի հատվածի փլուզման պատճառով։

«Երթևեկությունը ժամանակավորապես կիրականացվի երեք ուղեգծով՝ երկու լիարժեք ուղեգիծ Դալմա Գարդեն Մոլից դեպի ՄՀՀ և մեկը՝ ՄՀՀ-ից դեպի Դալմա Գարդեն Մոլ»,- նշել են գերատեսչությունից։

Հաղորդվում է նաև, որ խճուղու հարակից տարածքում իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել ամրաշինական միջոցառումներ՝ ապագայում համանման իրավիճակներից խուսափելու նպատակով:

«Այս պահից սկսած հանրային տրանսպորտն աշխատելու է սովորական երթուղիներով»,- հավելել են քաղաքապետարանում։