Բավ է պառակտվել
31-10-2022 11:23

Նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հրավիրում է հանրահավաք Երևանում՝ Ի պաշտպանություն Արցախի

Ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների նոյեմբերի 5-ին ընդդիմադիր Դիմադրության շարժումը հրավիրում է հանրահավաք Երևանում:

«Մեր պարտքն ու պարտականությունն է անսալ Արցախի ձայնին։ Իբրև հայ, իբրև ՀՀ քաղաքացի, իբրև արժանապատիվ մարդ տեր կանգնել Արցախին և Հայաստանին»,- գրել է ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը իր ֆեյսբուքյան էջում։

Կիրակի ավելի վաղ Արցախի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, ըստ որի Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանին զուգահեռ շուրջ 40 հազար քաղաքացի (ընդհանուր բնակչության մոտ 33%-ը) Ստեփանակերտում կայացած հանրահավաքում հաստատել են սեփական ճակատագիրը տնօրինելու և հայրենիքը պաշտպանելու իրենց կամքն ու վճռականությունը։