Բավ է պառակտվել
20-02-2023 10:00

Ձնահյուսի պատճառով «ՈւԱԶ»-ը կիրճն է գլորվել, մահացել է երկու զինծառայող

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ձնահյուսի պատճառով ՈՒԱԶ-ի ձորն ընկնելու հետևանքով երկու զինծառայողի մահվան մասին։

Ինչպես նշվում է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտ։ Մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը։

Եվս 2 զինծառայող տարբեր վնասվածքներով տեղափոխվել են կայազորային հոսպիտալ. վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

«Մեքենայի անձնակազմը, եղանակային չափազանց վատ պայմաններում փորձելով ստորաբաժանման մյուս զինծառայողներին օգնության հասնել, խնդիրը կատարելու համար ցուցաբերել է անձնուրացություն: Ցավոք սրտի, դժբախտ պատահարի հետևանքով վերոհիշյալ զինծառայողները մահացել են»,- նշել են ՊՆ-ից։