Բավ է պառակտվել
12-10-2016 11:11

Դանակահարություն Կոտայքի մարզում

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 03։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել է 2 երիտասարդ տղա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 21-ամյա Դավիթ Թումանյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ, և Ջրվեժ գյուղի Բանավան թաղամասի բնակիչ, 24-ամյա Դավիթ Ղազարյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «պարանոցի շրջանում ծակած վերք» ախտորոշմամբ։

Կայքի հաղորդմամբ, քննիչի կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի հատկանիշով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)։

Ոստիկաններն ու քննչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բագրևանդ թաղամասում գործող գիշերային ակումբներից մեկի կայանատեղիից։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ։