Բավ է պառակտվել
24-10-2016 08:44

Մոսկովյան բնակարանում ՀՀ 2 քաղաքացու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով

ՌԴ Նոր Մոսկվայի շրջանում գտնվող վարձակալված բնակարանում Հայաստանի երկու քաղաքացու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով: Այս մասին հայտնում է իրավապահ մարմինների աղբյուրը:

«Նոր Մոսկվայի վարձակալված բնակարաններից մեկում Հայաստանի երկու քաղաքացիներ են հայտնաբերվել` հրազենային վնասվածքներով», - հայտնել է գործակալության զրուցակիցը:

ՌԴ Քննչական հանձնաժողովի տարածքային վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել 105-րդ հոդվածի 2-րդ մասով («երկու և ավելի մարդկանց սպանություն»), որի համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է կամ մահապատիժը:

Հաղորդվում է, որ դեպքի վայրում աշխատում են քննիչները, հարցաքննում են հարևաններին և ականատեսներին և փորձում են վերականգնել տեղի ունեցածի պատկերը: