Բավ է պառակտվել
31-10-2016 08:01

ԱՄՆ-ում երկու հայերի կարող են 100 տարով ազատազրկել

ԱՄՆ-ի երկու քաղաքացիների՝ 52-ամյա Զավիկ Զարգարյանին եւ 57-ամյա Վաչե Նայիրյանին, հնարավոր է, մոտ 100 տարվա ազատազրկման դատապարտեն Իրան ռազմական սարքավորում ապօրինի տեղափոխելու փորձի համար: ԱՄՆ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ խոսքը F-14, F-15, F-16 եւ F-18 կործանիչների պահեստամասերի մասին է, իսկ մատակարարումների ընդհանուր գումարը կազմելու էր 3 մլն դոլարից ավելի: 

Հաղորդվում է, որ մեղադրյալները պլանավորել էին պահեստամասերի յուրաքանչյուր տեսակից Իրան մատակարարել ընդհանուր 10-ից 30 միավոր:

Զարգարյանը եւ Նայիրյանը դավադրության մյուս մասնակիցների հետ ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ոստիկանության հատուկ գործակալների կողմից ձերբակալվել են գործարքն իրականացնելու փորձի ժամանակ: Մեղադրանքի համաձայն՝ հանցավոր սխեմային մասնակցել են նաեւ Իրանի երկու քաղաքացիներ՝ Անրի Տեր-Մինասյանը եւ Օրմուզ Նովրուզը: Դրանից զատ, փաստաթղթերում հիշատակվում է Զարգարյանի ZNC Engineering ընկերությունը:

Մեղադրյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել եւ գրավով ազատ են արձակվել: Նրանց գործով դատաքննությունը կսկսվի նոյեմբերի 2-ին: Եթե ապօրինի գործարքի մասնակիցների մեղքը հաստատվի, հնարավոր է՝ Զարգարյանը դատապարտվի մինչեւ 115 տարվա բանտարկության եւ 4,7 մլն դոլար տուգանքի: Նրա գործըկերոջը՝ Նայիրյանին, սպառնում է մինչեւ 95 տարվա ազատազրկում եւ 3,7 մլն դոլարի տուգանք: