Բավ է պառակտվել
12-06-2019 14:14

Կրկնակի սպանություն․Հայաստանում տղամարդը սպանել է կնոջն ու նրա եղբորը

Երեքշաբթի օրն Արմավիրում կրկնակի սպանություն է տեղի ունեցել․տղամարդը սպանել է իր կնոջը և նրա եղբորը։

Ինչպես տեղեկացրել է shamshyan.com-ը, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Առատաշեն գյուղի տներից մեկում 2 դի կա։ Ոստիկանները նշված տանը հայտնաբերել են 61-ամյա Ջեմա Մարտիրոսյանի և 70-ամյա Սարգիս Մարտիրոսյանի դիերը։

Ոստիկանները և քննիչները տաք հետքերով բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ 63-ամյա Ժորա Հակոբյանին։

Հանցանքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ Հակոբյանը սպանված Ջ․Մարտիրոսյանի ամուսինն է և Ս․Մարտիրոսյանի փեսան, և որ նա է զենքից սպանել նրանց։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, զինամթերք ձեռբերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով։