Բավ է պառակտվել
04-02-2021 10:35

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ:
Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

Պատերազմի օրերին Հարությունյանը Արցախի բանակի հրամանատարն էր։ Հոկտեմբերի վերջին նա ծանր վիրավորվեց, որից հետո այդ պաշտոնում նրան փոխարինեց Միքայել Արզումանյանը:

Հունվարի վերջին հայտնի դարձավ, որ զինդատախազությունը քրեական գործ է հարուցել Հարությունյանի նկատմամբ ենթադրյալ մահափորձ ականացնելու դեպքի առթիվ:

Նրա վիրավորվելուց գրեթե անմիջապես հետո մամուլում և սոցիալական ցանցերում լուրեր տարածվեցին, թե իբր հայկական կողմից են Հարությունյանի կոորդինատները փոխանցվել թշնամուն: Նշվում էր, որ իբր Հարությունյանը համաձայն չէր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշ որոշումների հետ: Վարկածներից մեկի համաձայն՝ նա վրդովված էր Հորդանանից խոտանված զենքի մատակարարմամբ, ըստ մեկ այլի ՝ նա կտրականապես դեմ էր հակահարձակմանը Լելե Թեփեի և Ջաբրաիլի բարձրունքների ուղղությամբ: