Բավ է պառակտվել
07-05-2015 12:34

Ջոլին և Փիթը վաճառում են Նոր Օրլեանում գտնվող իրենց տունը

Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վաճառքի են հանել Նոր Օրլեանում գտնվող իրենց տունը: Տան արժեքը կազմել է 6,5 միլիոն դոլար: Տունը բաղկացած է 5 սենյակից և գտնվում է քաղաքի ֆրանսիական թաղամասում: Ըստ որոշ տվյալների՝ տունը մասամբ ձևավորված է անձամբ Բրեդ Փիթի կողմից, ով սիրողական ճարտարապետության սիրահար է: Նշվում է, որ զույգը արգելել է հնարավոր գնորդներին լուսանկարել իրենց տան ներսում: Ջոլին և Փիթը ձեռք են բերել այս տունը 2005 թվականին 3,5 միլիոն դոլարով: Նրանք տեղափոխվել են Նոր Օրլեան 2005 թվականի օգոստոսին տեղի ունեցած քայքայիչ «Քաթրինա» փոթորկից տուժած բնակիչներին օգնելու համար: Դերասանները ապրում են միասին 2005 թվականից: 2014 թվականի օգոստոսին զույգը պաշտոնապես գրանցել է իր ամուսնությունը: