Բավ է պառակտվել
31-03-2014 11:28

Ձնամաքրման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում

Տեղացած աննախադեպ առատ ձյան մաքրման աշխատանքները քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում: Ձնահեռացմանը զուգահեռ՝ տեխնիկական աղի և ավազի խառնուրդով մշակվել են ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական փողոցների երթևեկելի մասերն ու մայթերը: Մաքրման աշխատանքներում ներգրավվել է շուրջ 120 միավոր հատուկ մեքենամեխանիզմ: Միայն գիշերվա ընթացքում օգտագործվել է 140 տոննա տեխնիկական աղ և 300 խ/մ ավազ: Չընդհատվող ռեժիմով աշխատանքները քաղաքապետի հանձնարարությամբ կշարունակվեն ամբողջ օրվա ընթացքում՝ ընդգրկելով նաև բակային տարածքները: