Բավ է պառակտվել
27-08-2016 15:18

ԵՏՄ-ի երկրները պլանավորում են անցնել դեղերի միասնական շուկայի

Սպասվում է, որ բժշկական սարքերի միասնական շուկան կսկսի աշխատել մինչև 2016 թվականի վերջը: Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրները պլանավորում են այս տարի անցնել բժշկական սարքերի և դեղամիջոցների միասնական շուկայի: Այս մասին Բրյանսկում V Սլավոնական տնտեսական ֆորումի ընթացքում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման ու ինտեգրման դեպարտամենտի միջազգային փոխգործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը:

«Այս տարի, մենք մտնում ենք բժշկական սարքերի, դեղագործական արտադրանքի միասնական շուկա: Մինչ 2019թ. նախատեսում ենք ստեղծել էլեկտրաէներգիայի շուկա և 2025 թ.-ից ոչ ուշ միասնական նավթի և նավթամթերքների շուկաներ», - ասել է Ազարովը: Ըստ նրա, ներկայումս պահպանվում են ապրանքների կատեգորիաներ, որոնց շրջանառությունը կարգավորվում է ազգային մակարդակով, սակայն իրավիճակը շտկելու համար հստակ ուղոցույց կա:

Բժշկական սարքերի և դեղամիջոցների միասնական շուկան պետք է սկսեր աշխատել 2016 թվականի հունվարի 1-ից: Սակայն դեռևս դա չի աշխատում: ԵՏՄ-ն սպասում է, որ բժշկական սարքերի միասնական շուկան կսկսի աշխատել մինչև 2016 թվականի վերջը: