Բավ է պառակտվել
26-04-2019 16:13

Եգիպտոսը մտադիր է ավելացնել դեպի Հայաստան չվերթների քանակը

Եգիպտոսը մտադիր է ավելացնել դեպի Հայաստան չվերթների քանակն: Այդ մասին ուրբաթ օրը “TourExpo-2019” միջազգային տուրիստական ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին:

Նա նշել է, որ այս պահին Եգիպտոսը զբոսաշրջության ամենատարածված ուղղություններից մեկն է, և Հայաստանի բնակիչները նույնպես ակտիվորեն հանգստանում են այս երկրում:

Սակայն, ըստ նրա, այս ոլորտում բացթողումներ կան, մասնավորապես, Եգիպտոսի քաղաքացիները դեռ բավականաչափ տեղեկացված չեն Հայաստանի և երկրի զբոսաշրջային ներուժի մասին:

“Մենք հիմա արդեն իրականացնում ենք գրեթե կանոնավոր չվերթներ, բայց կարծում ենք, որ դրանք պետք է լինեն ամեն օր, որպեսզի Եգիպտոսի բնակիչները այցելեն Հայաստան և կարողանան տեսնել, որքան գեղեցիկ երկիր է այն”,- ասել է Դիսուկին։

“TourExpo-2019” վեցերորդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը բացվել է Երևանում ուրբաթ օրը և մեկ տանիքի տակ հավաքել զբոսաշրջային օպերատորներին, ավիափոխադրողներին, հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչներին և ակտիվ հանգստի կազմակերպիչներին։ Ընդհանուր առմամբ, “TourExpo”-ում, որն անցնում է Երևանում ապրիլի 26-ից 28-ը, մասնակցում է զբոսաշրջության ոլորտի շուրջ 80 ներկայացուցիչ, որոնց թվում են Հայաստանի, Արցախի, Եգիպտոսի, Ռուսաստանի և Իրանի պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: