Բավ է պառակտվել
02-06-2021 10:31

Եգիպտական ավիաընկերությունը վերսկսել է Հուրգարդայից Երևան թռիչքները

Այս տարվա հունիսի 1-ից «Fly Egypt» ավիաընկերությունը վերսկսել է Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով թռիչքները, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամլո ծառայությունը:

Չվերթները կիրականացվեն շաբաթը երկու անգամ ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին:

Նշվում է, որ Շարմ էլ-Շեյխ Երևան - Շարմ էլ-Շեյխ ուղղությամբ թռիչքներն իրականացվում են հինգշաբթի և կիրակի օրերին: Հետագայում նախատեսվում է ավելացնել թռիչքների հաճախականությունը:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- նշվում է հայտարարությունում։