Բավ է պառակտվել
30-06-2018 22:47

Էջմիածնում կաթողիկոսի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է ընթանում

Էջմիածնում մեկնարկվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան: Ցուցարարները հավաքվել են Էջմիածնի Մայր Աթոռին հարակից կենտրոնական հրապարակում են:

Հիշեցնենք` «Նոր Հայաստան նոր հայրապետ» նախաձեռնությունն արդեն տևական ժամանակ կաթողիկոսի հրաժարականի պահանջով Երևանում ցույցեր էր անցկացնում: Այսօր առաջին անգամ նրանք բողոքի ակցիա են անցկացնում Էջմիածնում:

Նախօրեին կաթողիկոսը ուղերձով դիմել էր իր կողմնակիցներին հորդորելով չգնալ Էջմիածնի կենտրոնական հրապարակ, որտեղ իր հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացվելու: