Բավ է պառակտվել
11-08-2022 18:14

Հայաստանի նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Հայաստանի նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի, հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում։

Հինգշաբթի ավելի վաղ Էրիկ Ալեքսանյանը գրել էր, որ արտահերթ դատական նիստ հրավիրելու միջնորդություն է ներկայացրվել դատարան՝ Հովսեփյանի առողջական վիճակով պայմանավորված խափանման միջոցի փոփոխման հարցը քննարկելու խնդրանքով։ Նա նշել էր, որ պաշտպանյալի առողջական վիճակի վերաբերյալ նոր փաստաթղթեր են ներկայացվել։

Հովսեփյանը ձերբակալվել է 2021 թվականի սեպտեմբերի սկզբին։ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում հաստատվել է, որ Հովսեփյանը ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք և խարդախության եղանակով հափշտակել 800 մլն դրամ գույք Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով Հայաստանի գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ Քննչական ծառայության պետի պաշտոնը, փաստացի մասնակցել է 2013թ. ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող մի շարք ՍՊԸ-ների կառավարմանը։

Նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը)։ ($1 - 405,78 դրամ)։