Բավ է պառակտվել
28-11-2019 16:42

Նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Նախկին գլխավոր դատախազ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այս մասին “Նովոստի-Արմենիա” գործակալությանը հայտնել է Հատուկ քննչական ծառայության մամլո քարտուղար Մարինա Օհանջանյանը։

“ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203֊րդ հոդվածի 1֊ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։, սակայն Կոստանյանը այդպես էլ չի ներկայացել”,- ասել է Օհանջանյանը։

Նրա խոսքով, քննիչն արդեն միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Կոստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։

Ավելի վաղ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտնել էր, որ նախկին դատախազի նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ քննչական մարմին չներկայանալու դեպքում։ Միաժամանակ նա հրաժարվել էր պատասխանել լրագրողներին հարցին, թե ինչու՞մ է մեղադրվում Կոստանյանը, նշելով, որ մեղադրական եզրակացության մանրամասները կհրապարակվեն 48 ժամը լրանալուց հետո։

Իսկ ավելի վաղ Խաչատրյանը հայտնել էր, որ Երևանում 2008թ մարտի 1-2 իրադարձությունների հետ կապված Կոստանյանը խոստացել է նոյեմբերին ներկայանալ ՀՔԾ։

2008թ․մարտի 12-ի գործի շրջանակներում ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության, այդ իրադարձություններից հետո այն ժամանակ նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Կոստանյանը և Հայաստանի նախագահի օգնական Գևորգ Մհերյանը (2008 թ. հուլիսի 2-ից) նախնական համաձայնությամբ գերազանցել են իրենց պաշտոնեական լիազորություններն առանձնապես ծանր հանցագործության գործիքները, միջոցներն ու հետևանքները պարտակելու նպատակով։

2008 թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին մասնակցած և պարտություն կրած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած հայկական ընդդիմությունը փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ է անցկացրել` դժգոհելով քվեարկության արդյունքներից: 2008թ. մարտի 1-2-ի բողոքի ցույցերը հանգեցրել են ցուցարարների և իրավապահ մարմինների միջև անկարգությունների և բախումների, որոնց հետևանքով զոհվել է տաս և վիրավորվել ավելի քան 200 մարդ:

 

Արմինե Գևորգյան