Բավ է պառակտվել
25-07-2022 19:31

Հայաստանի քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը դատական նիստից հետո տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանի քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը դատական նիստից հետո կտրուկ վատացել է։ Արմենպրեսի հաղորդմամբ՝ Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում, որ շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է «Էրեբունի» ԲԿ։

Վահագն Վերմիշյանը ձերբակալվեց 2020թ․ փետրվարի 5-ին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մաեղադրանքով, այնուհետև դատարանի որոշմամբ կալանավորվեց։ Նույն թվականի փետրվարի 27-ին Վերմիշյանն ազատվեց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից։